English Russian
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 6 » Թութակի մասին
21:48
Թութակի մասին

Գոյություն ունի թութակների երկու խումբ՝ վայրի և տնային։ Վայրի թութակները կարող են գոյատևել ինքնուրույն՝ առանց մարդու միջամտության։ Իսկ տնային թութակները չեն կարող ինքնուրույն գոյատևել։ Նրանց հարկավոր է հատուկ խնամք ու հոգատարություն։     Պահելուց պետք է թութակին պարտադիր ապահովել հատուկ նրանց համար ստեղծված կերակրով։ Հավելյալ սննդից կարելի է նշել խնձորը, գազարը, կանաչին՝ հատկապես համեմը, երեքնուկի տերևները, նաև ծաղիկը, որը պետք է անպայման լվանալ, նոր տալ թութակին։ Կարելի է շաբաթը մեկ անգամ թութակին տալ խաշած բրինձ, խաշած ձու։ Բայց հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի հանկարծ ձուն կամ բրինձը թթված չլինեն, այլապես թութակին մեծ վնաս կպատճառեն։

Որպեսզի թութակը ձվադրի, անհրաժեշտ է պատրաստել փայտից բույն՝ ոչ մեծ չափսի։ Բնի հատակին պետք է լցնել թեփ՝ ցանկալի է մանրած։ Թութակը կարող է ածել մինչև անգամ 8 ձու։ Ձվադրման առաջին իսկ րոպեից հաշված մինչև ձագի դուրս գալը ձվից տևում է 18-21 օր։ Այդ օրերի ընթացքում միայն արուն է սնվում, հետո այդ սննդից որոշ մաս տալիս է էգին, իսկ էգն էլ ձագին։ Ձագը առաջին օրերին շատ փոքրիկ է լինում և փետուրներ չի ունենում, իսկ հետո օրեցօր մեծանում է։ Այսպես արդեն երեսունհինգ օր հետո փոքրիկը դուրս է գալիս բնից՝ լրիվ կազմավորված։ Նշենք նաև, որ այդ ընթացքում պետք է թութակների ջրի ամանը լվանալ յոդով, հետևել թութակների մաքրությանը։

Վայրի թութակը ձվադրում է տարին 2 անգամ, իսկ տնային թութակները կարող են ամբողջ տարին առանց ընդմիջման ձվադրել։ Իհարկե, այդպիսի բան չպետք է թույլ տալ, քանզի նրանց համար կարող է վնասակար լինել:

Դիտումներ: 1939 | Ավելացրեց: Hovik | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]