English Russian
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 25 » Թութակ, որը սիրում է արևածաղիկ, գարեջուր և ռոքնռոլ
20:00
Թութակ, որը սիրում է արևածաղիկ, գարեջուր և ռոքնռոլ

The Mirror-ը ներկայացրել է անսովոր մի թութակի, որը կրում է վերնաշապիկ, գարեջուր է խմում, արևածաղիկ ուտում, սիրում է պարել։ Թութակը պատկանում է Մեծ Բրիտանիայում բնակվող Նորի Մաքինոնին։ Նա պատմել է, որ թութակի բառապաշարը բավականին մեծ է։ Նա շատ է սիրում Ջեքին, Ջեքն էլ երբեք չի ցանկանում լքել իր տիրոջը։

«Ջեքին գնել եմ, երբ նա մի քանի ամսական էր։ Հիմա նա 6 տարեկան է, և այս շրջանում մենք շատ ենք մտերմացել։ Իհարկե, հեշտ չէ, ստիպված էի մեծ աշխատանք կատարել։ Սակայն հիմա ես հասկանում եմ, որ նա իմ ընկերն է։ Ջեքն ինձ հասկանում է։ Նա սիրում է գարեջուր և հին ռոքնռոլ, ինչպիսիք են Eagles-ի և Status Quo-ի երաժշտությունը», – ասել է Նորին։

 

 

Նյուտի աղբյուր ՝ araratnews.am

Դիտումներ: 1530 | Ավելացրեց: Hovik | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]