13:30 Թութակներ (կարգ) | |
Ունեն կարճ պարանոց, խոշոր գլուխ, հզոր կտուց: Վերնակտուցը շարժական ձևով միացած է ճակատոսկրի հետ: Լեզուն կարճ է, մկանոտ: Փետուրները գունավորված են վառ կանաչ, կարմիր, կապույտ գույներով, հազվադեպ սև են կամ մոխրագույն: Գունային երկձևությունը թույլ է արտահայտված: Ոտքերն ունեն 4-ական մատներ, ամուր եղունգներ: Առաշին և չորրորդ մատները ետ են ծալված: Տարածված են արեադարձերում և մերձարևադարձերում: Բնորոշ են հիմնականում ծառապատ տարածքներին, սակայն կան նաե բաց տարածություններում ապրողներ: Բազմացման շրջանից դուրս լինում են երամներով: Բնադրում են ծառերի փչակներում, ժայռերի ճեղքերում, տերմիտների բներում, երբեմն՝ գետնին: Դնում են 1-12 (հաճախ 2-5) սպիտակ ձու: Թխսում է էգը, կամ արուն (18-30 օր): Ձագերը ձվից դուրս են գալիս մերկ, անօգնական և կույր: Երկու ծնողներն էլ մասնակցում են սերնդի խնամքին: թութակներտ սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն՝ միջատներով: Օգտակար են, նպաստում են բույսեր փոշոտմանը և սերմերի տարածմանը: Որոշ թութակները վնաս են հասցնում այգիներին ու ցանքերին: Առանձին տեսակներ պահվում են վանդակներում և ընդունակ են որոշ բառեր արտաբերել:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |