Գլխավոր էջ » 2015 Հունվար 25 » Թութակ, որը սիրում է արևածաղիկ, գարեջուր և ռոքնռոլ
20:00 Թութակ, որը սիրում է արևածաղիկ, գարեջուր և ռոքնռոլ | |
The Mirror-ը ներկայացրել է անսովոր մի թութակի, որը կրում է վերնաշապիկ, գարեջուր է խմում, արևածաղիկ ուտում, սիրում է պարել։ Թութակը պատկանում է Մեծ Բրիտանիայում բնակվող Նորի Մաքինոնին։ Նա պատմել է, որ թութակի բառապաշարը բավականին մեծ է։ Նա շատ է սիրում Ջեքին, Ջեքն էլ երբեք չի ցանկանում լքել իր տիրոջը։ «Ջեքին գնել եմ, երբ նա մի քանի ամսական էր։ Հիմա նա 6 տարեկան է, և այս շրջանում մենք շատ ենք մտերմացել։ Իհարկե, հեշտ չէ, ստիպված էի մեծ աշխատանք կատարել։ Սակայն հիմա ես հասկանում եմ, որ նա իմ ընկերն է։ Ջեքն ինձ հասկանում է։ Նա սիրում է գարեջուր և հին ռոքնռոլ, ինչպիսիք են Eagles-ի և Status Quo-ի երաժշտությունը», – ասել է Նորին։
Նյուտի աղբյուր ՝ araratnews.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |